Օգոստոսի 17-ին նախնական տվյալով Կիևյան կամրջից ցած նետված 17-ամյա աղջիկը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է: Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից.
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը աղջիկը տեղի ուժերով դուրս էր բերվել գետից: Այնուհետև աղջիկը հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:


