▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևյան կամրջից 20-25 տարեկան աղջիկ է ցած նետվել

Այսօր առավոտյան մայրաքաղաքի Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել  երիտասարդ՝ 20-25 տարեկան աղջիկ:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց,  որ այսօր ժամը 11.25-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ կնոջ դի կա:

Ինքնասպանություն գործած աղջկա տվյալները ճշտվում են։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее