Կեղտոտ արշավ է Եկեղեցու դեմ․․․ պատմությունը ցույց է տվել՝ մենք միշտ աղետալի հետևանքներ ենք ունեցել...պատմաբան
Կեղտոտ, քաղաքականացված արշավ է Եկեղեցու դեմ․․․ պատմությունը ցույց է տվել՝ մենք միշտ աղետալի հետևանքներ ենք ունեցել...պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Կարդացեք նաև՝
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները փաստացի հիբրիդային պատերազմ են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ամբողջությամբ օգտագործելով պետական իշխանության վարչական, իրավապահ և մեդիա լծակները:
Իշխանության բաց ճնշումը զուգորդվում է տեղեկատվական գրոհներով, իրավական մանիպուլյացիաներով և ներքին պառակտման սերմանմամբ։
Հիբրիդային պայքարի առանցքը հենց դա է՝ թիրախը ոչ թե ֆիզիկապես ոչնչացնելը, այլ ներսից քայքայելն ու հասարակության աչքում լեգիտիմությունից զրկելը։ Հիմա էլ կայք են սարքել ու Եկեղեցու դեմ քարոզ են անում պաշտոնապես:
Ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ՝ ակնհայտորեն անհիմն ու ծիծաղելի մեղադրանքներով,
Եկեղեցու ներսում խթանվում են թունավորման և պառակտման գործընթացներ, իսկ Կաթողիկոսի անձի թիրախավորմամբ փորձ է արվում խարխլել ամբողջ ինստիտուտի հիմքերը, դա միայն Կաթողիկոսի անձը չէ:
Իշխանական մեդիան ներգրավված է համակարգված հակաեկեղեցական քարոզչության ու մանիպուլյացիաների մեջ՝ հասարակական գիտակցության մեջ կեղծ օրակարգ ձևավորելու նպատակով` հաղորդելով աբսուրդային լրջություն:
Եկեղեցու դեմ այս հիբրիդային արշավը, անկախ իշխանությունների մտադրություններից կամ հաշվարկներից, օբյեկտիվորեն ծառայում է թշնամուն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet