▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կես ժամում երեք ատամ պլոմբեցին ու 20.000 դրամ վերցրին, իսկ մենք 1000 դրամ էլ չենք աշխատում

Հոկտեմբերի 7-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում առաջին անգամ նշվեց «Սպարապետի օր»-ը: Բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվում էին ժողովրդական երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձևերի մրցույթներով:

Տեղացիները ներկայացրել էին նաև սեփական արտադրանքը՝ սնունդ, քանդակներ, գործվածքներ: Նրանց հետ մեր զրույցից պարզվեց՝ հայերն այնքան էլ չեն հետաքրքրվում տեղական արտադրանքով, իսկ բացը լրացնում են արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները:

-Մեծ աշխատանք ես կատարում, բայց գնահատող չկա,-ասացին նրանք:

Մեկն էլ թե՝ կես ժամում երեք ատամ են պլոմբում ու 20.000 դրամ վերցնում, իսկ մենք գուցե մեկ ամբողջ օր աշխատենք ու 1000-2000 դրամով էլ ապրանքը չվաճառենք:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութերում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее