▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կերպարս լուրջ է այնքանով, ինչքանով լուրջ են լինում պատգամավորների տղաները. Հայկ Պետրոսյան

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Հայկ Պետրոսյանին հեռուստադիտողը տեսնում է «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում: Հայկն արդեն հասցրել է ինտեգրվել նոր թիմում ու սիրվել հեռոուստադիտողի կողմից: Նոր աշխատանքի եւ Մինսկում կայացած փառատոնի ու մրցանակի մասին դերասանը պատմել է կայքին:

««Ֆուլ հաուս»-ում մարմնավորում եմ պատգամավորի տղայի: Այս կերպարս լուրջ է այնքանով, ինչքանով լուրջ են լինում պատգամավորների տղաները: Ըստ սցենարի՝ Սեւակն անընդհատ հայտնվում է կոմիկական իրավիճկաներում: Նա երկերեսանի տղա է, ով ընկերուհու մոտ հնարավորինս կիրթ է ուզում դրսեւորել իրեն, սակայն, երբ ընկերուհին իր հետ չէ, նա կրկին իր հղփացած տեսակին է վերադառնում: Սեւակի հետ կապված դեռեւս հետաքրքիր իրավիճակենրը առջեւում են»,- պատմել է Հայկը՝ նշելով, որ «Ֆուլ հաուս»-ում նկարահանվելու առաջարկը ստանալիս՝ մեծ կարեւորություն է տվել սիթքոմի անցած ճանապարհին.

«Իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ ինձ համար կապ չուներ՝ այս նախագիծը վարկանիշային էր, թե ոչ: Ինչ խոսք, հաճելի է աշխատել մի նախագծում, որը սիրված է հեռուստադիտողի կողմից: Սա նաեւ ինձ էր շատ օգտակար, քանի որ ես պարբերաբար ներկայացումներ եմ ունենում ու մեծ հույս ունեմ, որ այս աշխատանքի շնորհիվ նաեւ իմ հանդիսատեսը կմեծանա: Միաժամանակ, պետք է հաստատ ասեմ, որ այդ՝ վարկանիշային նախագիծ լինելու ֆակտորը երրորդային տեղում էր ինձ համար, քանի որ նախեւառաջ կարեւորում եմ ստեղծագործական հետաքրքրությունը: Այս աշխատանքն ինձ համար նոր է, իսկ նոր բան սովորելն արդեն հաջողություն է»,- հավելել է նա:

Խոսելով աշխատանքային թիմի մասին՝ Հայկը պատմել է.

«Շատ ուրախ թիմում եմ հայտնվել, որտեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ է, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նրանք միասին են աշխատում: Ինձ շատ ջերմ ընդունեցին այստեղ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հինաալի հարաբերություններ ունեմ ողջ թիմի հետ: Իմ հերոսի հետ կապված զարգացումները հիմնականում Արփի Գաբրիելյանի հերոսուհու՝ Լիկայի հետ են կատարվում: Պետք է ասեմ, որ Արփիի հետ բավականին հեշտ է աշխատելը: Առհասարակ՝ լավ թիմը լավ աշխատանքի է բերում, ինչն այստեղ կա»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее