Երեկ հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ Իսլամական պետության զինյալները (ISIL) հնչեցնում են ռազմատենչ հայտարարություններ Թուրքիայի նկատմամբ: Տեսաուղերձը, որը տարածվել է համացանցով, չունի ամսաթիվ և հայտնի չէ նկարահամնան վայրը:
Տեսանյութում խոսացող անձը խոսում է սահուն թուրքերենով, ասմունքում է արաբերեն քառյակներ, ինչպես նաև արաբերեն մեջբերումներ կատարում Ղուրանից: Տեսանյութով կոչ է արվում գրավել Ստամբուլը, քննադատում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով օգնում է արևմուտքի խաչակիրներին:
Տեսանյութում խոսացող անձը պատմում է, թե ինչպես են թուրքերը ընդունել իսլամ դարեր առաջ, նա դժգոհում է, որ «մեզանից ոմանք սկսեցին երկրպագել դամբարանների» և ցուցադրում Էրդողանի նկարը:
«Հետո աշխարհիկ Քեմալ Աթաթուրքը եկավ ... Նա ստիպեց թուրք ժողովրդին ժխտել իրենց կրոնը, ինչպես նաև պարտադրեց աշխարհիկ կյանքը:Հետո դավաճան Էրդողանը եկավ: Նա չի ենթարկվում Աստծո օրենքներին: Նա համագործակցում է ամերիկացիների, հրեաները, խաչակիրների հետ: Նա Աթաթուրքի նման հավատուրաց լրտես աշխարհիկ է»,- ասում է նա՝ տեանյութում խոսացող ԻՊ զինյալը: