▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեմերովոյում հրդեհից տուժածների թիվն ավելացել է. Ռուսաստանում համապետական սուգ է հայտարարվել

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհից հետո տուժածների թիվը հասել է 76-ի, որոնց թվում 27-ը երեխաներ են: Քաղաքի բժշկական հաստատություններում շարունակում է մնալ 14 մարդ, ևս 62-ին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն:

ՌԴ ԱԻՆ կեմերովոյի շրջանի ղեկավար Ալեքսանդր Մամոնտովը նշել է. որ ներկայումս ճանաչվել է զոհվածների 27 մարմին, որոնցից 14-ի հուղարկավորթւոյւնը տեղի կունենա այսօր: 4 մոխրացած մարմիններ, որոնք հնարավոր չի եղել ճանաչել, ուղարկվել են լրացուցիչ, գենետիկ փորձաքննությունների:

Ռուսաստանի Դաշնությունում այսօր Վլադիմիր Պուտինը համապետական սուգ է հայտարարել: Մարտի 28-ին կիջեցվեն պետական դրոշները, մշակույթի հաստատություններում և հեռուստաալիքներով կարգելվեն ժամանցային միջոցառումները և հաղորդումները:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Նախնական տվյալներով մահացել է 65 մար, նրանց թվում 41 երեխաներ կան:

Նշենք նաև, որ վարկած կա, ըստ որի` Կեմերովոյի ողբերգությունը կարող է ահաբեկչություն լինել: Ռուս բլոգերները համացանցում մի տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում մանկական խաղասենյակին, ինչ-որ իր հանում պայուսակից, նետում, հետո հեռանում, իսկ մի քանի վայրկյան անց նույն տեղում պայթյուն է հնչում, և բռնկվում է հրդեհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее