Ռուս բլոգերները համացանցում մի տեսանյութ են հրապարակել:
Կադրերում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում մանկական խաղասենյակին, ինչ-որ իր հանում պայուսակից, նետում, հետո հեռանում, իսկ մի քանի վայրկյան անց նույն տեղում պայթյուն է հնչում, և բռնկվում է հրդեհը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Զոհերի թիվը գնալով ավելանում է, նրանց թվում երեխաներ կան:


