Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով որդու հետ զոհված, ազգությամբ հայ Դմիտրի Գալանին թիկնապահ էր, 43 տարեկան:
News.am-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանն ասել է, որ Դմիտրին շատ հայտնի սպա էր Կեմերովոյի հայերի շրջանում: Մարտի 25-ին որդու հետ գնացել էին այդ առևտրի կենտրոն՝ ժամանակ անցկացնելու:





