Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը կայքի հետ զրույցում պատմել է, որ այս Ամանորն իր ընտանիքի համար յուրօրինակ է եղել.
«Մեզ համար այս Ամանորը յուրահատուկ էր իր խաղաղությամբ ու հարմոնիայով: Ամեն բան հասցրել էինք ու կեսգիշերից դեռ երեք ժամ առաջ սկսել էինք ուրախ, տոնական և գեղեցիկ ընտանեկան հավաքույթը: Մեր տանը Նոր տարին մի փոքր շուտ սկսվեց, փորձեցինք գեղեցիկ և ուրախ տրամադրությամբ ճանապարհել 2015-ը ու բաց սրտերով դիմավորել 2016 թվականը»:
Նոր տարվա գիշերն էլ ավելի հեքիաթային դարձնելու համար դերասանների ընտանիքում այցելել է Ձմեռ պապը.
«Կեսգիշերին մեզ հյուր եկավ Ձմեռ պապը՝ իր անակնկալներով ու նվերներով, ինչից երեխաներս շատ ավելի ոգևորվեցին ու հեքիաթային տրամադրությամբ շարունակեցին տոնը: Բացի այդ, ես ու ամուսինս՝ Անդրանիկ Զաքարյանը, ամեն տարի մեր երեխաներին տանում ենք թատրոններ՝ դիտելու ամանորյա ներկայացումները: Կարծում եմ՝ ամանորյա հեքիաթը էլ ավելի լիարժեք դարձրեց առատ ձյունը՝ ընտանիքով շատ ենք սիրում կախարդական ձյան մեջ խաղալ, ձնեմարդ պատրաստել և սահնակով սահել»,- նշել է Արաքսյան:
Ի դեպ՝ Արաքսյան նկատել է, որ իրենց տանը Ձմեռ պապին անակնկալներ է մատուցել ոչ միայն բալիկներին, այլև տան բոլոր անդամներին:
Որպես տան կին՝ Արաքսյան շատ հայ կանանց նման տոնական օրերի թոհուբոհից չի դժգոհում.«Ամանորյա եռուզեռից ես չեմ դժգոհում: Եթե ամեն ինչ ճիշտ է կազմակերպվում և ժամանակին, իրականում ոչինչ էլ դժվար չի թվում: Ես մեծագույն սիրով եմ պատրաստում ընտանիքիս և ընկերներիս համար: Այս տարի էլ նույն կերպ՝ անկեղծ ու մեծ սիրով համեղ ուտեստներ պատրաստեցի. մեզ մոտ գործում են «7 օր, 7 գիշեր հարսանիք արեցինք» կամ «Քեֆ անողին քեֆ չի պակսի» հայտնի արտահայտությունները»,- պատմել է դերասանուհին:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում