▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցանկանայի` Հայաստանում մի քիչ ադեկվատ վերաբերվեին. Անահիտ Հարությունյանը` իր կիսամերկ լուսանկարի մասին

Life.panorama.am-ը գրում է. Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը իր նոր լուսանկարով կրկին իրարանցում է առաջացրել:

«Անահիտ Հարությունյանի ներքնազգեստի բացվածքները պրովոկացիայի են ենթարկում նայողի երևակայությանը»,- նշված է հրապարակումներից մեկում:

Կայքի  հետ զրույցում Անահիտը նախ նշեց, որ լուսանկարն արվել է դեռ անցյալ տարի Դիանա Բոստանջյանի հետ համատեղ նախագծի շրջանակում, սակայն հիմա է լուսանկարը հրապարակել, ապա անդրադառնալով սկանդալային հրապարակմանը`ժպիտով նշեց.

«Երեւակայությունն այնպիսի բան է, որ ամեն մեկն ինքնուրույն է տնօրինում, մարդն է որոշում, թե իր երեւակայությունը ուր կարող է հասնել կամ ինչ տեսակ երեւակայել»:

Մոդելը շեշտեց` նման անկեղծ լուսանկարներով չի փորձում հանրության ուշադրությունը շեղել, դրանք արվում են կոնկրետ աշխատանքային կամ այլ նպատակով: 

 «Ինքս չեմ կենտրոնանում ու մեծ ուշադրություն չեմ դարձնում լուսանկարներիցս հետո տարածված կարծիքների վրա: Դրանք որեւէ կերպ չեն խանգարում իմ հետագա աշխատանքին: Առհասարակ, շատ կցանկանայի, որ Հայաստանում ներքնազգեստով կամ բաց հագուստով լուսանկարներին մարդիկ մի քիչ ավելի ադեկվատ վերաբերվեին, քանի որ դրանցում վատ բան չկա, ամբողջ աշխարհում են ներքնազգեստով ֆոտոշարքեր անում: Կարծում եմ` տարիներ անց գալիք սերնդի համար այսօրվա քննարկումները ծիծաղելի կլինեն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

ԿԼարդացեք նաև` Հայրս աշխարհ տեսած մարդ է և իմ կիսամերկ լուսանկարներին ըմբռնումով է մոտենում. Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее