▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցանկանայի «Դոմինո»-ի նոր եթերաշրջանում լինել, քանի որ կարծում եմ հանդիսատեսը սպասում է ինձ.Սոնա Շահգելդյան

Tert.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանը «Դոմինո» սիթքոմում կրկին նկարահանվելու ցանկություն ունի: Այս մասին երգչուհին հայտնեց մեզ հետ զրույցում:

«Կցանկանայի «Դոմինո»-ի նոր եթերաշրջանում լինել, քանի որ կարծում եմ հանդիսատեսը սպասում է ինձ: Ես բնույթով աշխատասեր եմ: Այս ընթացքում առաջարկներ կան նաև նոր ֆիլմում և սիթքոմում նկարահանվելու, բայց դեռ ոչինչ հստակեցված չէ»,- ասաց Սոնան:

Երգչուհու խոսքով. «Ես միայն սիթքոմում և ֆիլմում նկարահանվելու առաջարկներն եմ ընդունում, իսկ սերիալներում` ոչ: Նախ ծանոթանում եմ առաջարկներին ու դերին, եթե ինձ դուր է գալիս ընդունում եմ։ Առաջինը հաշվի եմ առնում մարդկայնի արժեքները, այլ ոչ թե` գումարը»:

Սոնան բացի այս պատրաստվում է մեկնել արտերկիր համերգային շրջագայության, իսկ ամառային հանգստի մասին դեռ չի մտածել:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее