Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վեր բարեկարգվելու է մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին: Երևանի քաղաքապետը այսօրվա աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեսանյութում:
Լուսանկարում՝ Երևանի՝ 1962-75 թվականների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը (1919-2001)՝ մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգում :



