Life.panorama.am-ը գրում է. Օրերս լուրեր են տարածվել, թե «Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսին մարմնավորող Վարուժան Մարգարյանն աշխատում է Ազգային Ժողովում: Կայքը հետաքրքվել է, թե որքանո՞վ են հավաստի այդ լուրերը, որին ի պատասխան երիտասարդ դերասանը արտահայտվել է կարճ և կոնկրետ.
«Լուրերը հավաստի չեն»:
Ինչպես արդեն հայտնի է, 21-ամյա դերասանը եղել է ՊԲ այն զինծառայողներից մեկը, ով 2014 թվականի հուլիսին վիրավորվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից Վարուժանի ստացած վնասվածքի հետևանքով վիրահատել են նրա թոքը։ Տևական ժամանակ երիտասարդ դերասանը բուժում է ստացել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս թեմայի շուրջ խոսելիս նորահայտ դերասանը իր խոսքը հղեց մեր զինվորներին.
«Յուրաքանչյուր պատերազմ անարդար է: Յուրաքանչյուր պատերազմ՝ ողբ, լաց և դժբախտություն է: Թող աշխարհում չլինեն պատերազմներ: Տղանե'ր, ցանկանում եմ ձեզ հաջողություն ծառայության մեջ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում