▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացավ Չինգաչունգի կենդանի մրցաշար՝ 250,000 դրամ մրցանակային ֆոնդով

Չինգաչունգի առցանց տարբերակի հետ զուգահեռ Վիվառոն սկսում է անցկացնել նաև մեր մանկության խաղի կենդանի մրցումներ:

Հուլիսի 17-ին Տերյան 8 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ Բարում տեղի ունեցավ Չինգաչունգի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Կենդանի մրցումներին մասնակցելու իրավունք մասնակիցները ստացել էին խաղալով Չինգաչունգի առցանց սեղաններում:

Հունիսի 3-ից հուլիսի 3-ը ընկած ժամանակաշրջանում խաղի մասնակիցները միավորներ էին հավաքել՝ յուրաքանչյուր 50 դրամի դիմաց ստանալով 1 միավոր:

Առավելագույն միավորներ հավաքած և առաջին 7 տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվեցին պլանշետներով:

Իսկ կենդանի մրցաշարին մասնակցելու իրավունք տրվել էր նաև առաջին 32 տեղեր գրաված մասնակիցներին:

Ի վերջո, նրանց միջև էլ բաժանվեց Վիվառոյի սահմանած 250.000 դրամ մրցանակային ֆոնդը՝ ըստ զբաղեցրած տեղերի:

Մրցաշարն անցավ ջերմ մթնոլորտում և ուղեկցվեց հյուրասիրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее