Հոկտեմբերի 11-ին կայացավ «18+ Դե Տժժա» համերգային շրջագայության առաջին անվճար համերգը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:
Համերգը կազմակերպել էին «PersonaJe Films» կինոարտադրող ընկերությունն ու «Play Back Music» լեյբլը «Վիվառո» ընկերության հետ համատեղ` «18+ Դե Տժժա» կինոկատակերգության արշավի շրջանակներում:
Ծրագրի հատուկ հյուրն էր BeatMan-ը, որը բոլորին զարմացրեց իր կենդանի բիթբոքս կատարմամբ: Համերգին մասնակցեցին նաև ռեփեր Վլոդը և երգիչ Գևորգ Մարտիրոսյանը: Համերգը լի էր պրեմիերաներով` Նարեկը ներկայացրեց դեռևս ոչ մի տեղ չհնչած իր նոր երգերը:
Համերգային ծրագրի նպատակն է նոր եռանդ հաղորդել երիտասարդությանը, սերմանել համարձակ լինելու գաղափարը, ինչը սերտորեն կապված է և՛ կինոկատակերգության և թե՛ ռեփի ընդհանուր տրամադրության ու գաղափարախոսության հետ:
«18+ Դե Տժժա» համերգային շրջագայության երկրորդ համերգը տեղի կունենա Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Մանկավարժական համալսարանում:
Հիշեցնենք, որ նախագծի ինֆորմացիոն հովանավորն է «Vivaro News» լրատվականը:
Նկարները կարող եք դիտել՝ այստեղ