Blognews.am-ը գրում է. Սերիալներից ճանաչում ստացած դերասանուհի, պարուհի Կայա Խուրշուդյանը մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում իր էպոտաժային կերպարի պատճառով, ու թեև արդեն 5 տարուց ավելի է, ինչ Կայան ոչ մի հեռուստատեսային նախագծում չկա, հանրությունը շարունակում է հետաքրքրվել նրանով: Անհաջող պլաստիկ վիրահատությունն ու դրան հաջորդած հասարակական բուռն արձագանքը Կայային այնքան էին հունից հանել, որ դերասանուհին մի շրջան որոշեց առհասարակ չշփվել համացանցում ու անգամ հեռացրեց իր լուսանկարը: Սակայն հիմա, երբ հետևում ես Կայայի էջին, ակնհայտ է, որ դերասանուհու մոտ ամեն ինչ լավ է:
Կայան հիմա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Վլադիսլավ անունով բարետես մի երիտասարդի հետ, ու լուսանկարներն էլ մակագրում է «Գժուկս»:
Ո՞վ է Վլադիսլավը, և ի՞նչն է կապում նրան ու Կայային, այնքան էլ պարզ չէ, սակայն այն, որ վերջին շրջանում Կայայի երջանկությունն ակնհայտ է, երևում է նաև լուսանկարներից:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում