Armlur.am-ը գրում է. ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում կախված վիճակում հայտնաբերված զինվորին դեպքի օրը զորամասի հրամանատարությունը մեկ օրյա արձակուրդ էր տվել, որ, ըստ էության, տղան շրջի քաղաքում և սահմանված ժամին ներկայանա զորամաս: Սակայն զինվորը չի ներկայացել, ինչից հետո զորամասի հրամանատարությունը ահազանգ է հնչեցրել, սկսվել են որոնողական աշխատանքները: Ապա նրան գտել են ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում:
Զինվորի մահն առեղծված է բոլորի համար, քանի որ նա մեկ տարվա ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել կամ, առհասարակ, հարազատներին որեւէ դժգոհություն չի հայտնել: Սակայն տեղեկություններ հասան, որ վերջինիս հարազատներին հայտնի է դարձել, որ նա վերջին անգամ դեպքի օրը զանգահարել է իր ծանոթներից մեկին եւ 20 հազար դրամ է խնդրել, որ այդ գումարը իրեն շատ անհրաժեշտ է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում


