Կատալոնիայում կիրակի կայացած անկախության հանրաքվեին մասնակցածների 90 տոկոսը կողմ է արտահայտվել երկրամասի՝ Իսպանիայից անկախանալուն։
Իսպանիայի սահմանադրական դատարանը Կատալոնիայի հանրաքվեն հայտարարել է անօրինական։
Անկախության հանրաքվեն, սակայն, ուղեկցվեց բախումներով՝ ոստիկանության և բնակչության միջև։ Տուժածների թիվը գերազանցել է 800-ը։ Կատալոնական իշխանությունների տվյալներով, վիրավորվել է 844 մարդ, հաղորդում է Reuters-ը։
Իսպանիայի ՆԳՆ-ն էլ հայտնել է տուժած 33 ոստիկանների մասին։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ օրվա ընթացքում հանրաքվեին միլիոնավոր բնակիչներ են մասնակցել: Ինքնավար մարզի բնակչությունը կազմում է 7.5 մլն: Ձայնի իրավունք ունեն 5.3 մլն-ը:


