▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կատակով» են զինվորի աչքը հանել, քիթը՝ կոտրել. հավանական է, որ նա այլևս չի տեսնի

^2A7AE33CB3AFA69FF81B166931EE4A7EA81726BB78B5D2A7CF^pimgpsh_fullsize_distr

1in.am-ը գրում է.

Հունիսի 4-ին քթի կոտրվածքով և աչքի սուր վիրավորումով Ագարակի զորամասից Երևանի Մալայան բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Սիմոնյանը: Ախտորոշվել է ձախ ակնագնդի բարդ թափանցող վնասվածք՝ ծիածանաթաղանթի վնասումով և ոսպնյակի տեղախախտումով, հիֆեմա, ինչպես նաև քթոսկրի կոտրվածք, քթի ձախ կեսի փափուկ հյուսվածքի պատռած վերք:

Կայքի հետ զրույցում զինծառայող Լենդրուշ Սիմոնյանը վստահեցրեց. «Սուտ են ինտերնետային լուրերը, ինձ ոչ մեկն էլ դիտավորությամբ չի վիրավորել: Կատակ ենք արել, սենց ա ստացվել: Քարով ա խփել: Կռացած վիճակում էինք, իմ ուղղությամբ քար շպրտեց, ես էլ գլուխս բարձրացրի, թարսի պես, կպավ դեմքիս: Ես հիմա լավ եմ, ցավեր չունեմ, աչքս գնալով լավանում ա: Խփողը մոտ մարդ ա եղել ինձ, մյուս վաշտից ա եղել, բայց անունը չեմ տա: Հիմա դեպք ա, եղել ա, գիտեմ, որ ինադու չի արել, էլի»:

Զինծառայող Սիմոնյանի մայրը՝ Նոյեմզար Սիմոնյանըկայքի հետ զրույցում հաստատեց որդու ասածները: «Ես վստահ եմ, որ իրեն դիտավորությամբ չեն վնասել: Նախ ինքը տենց մարդ չի, որ իրան ուզեին վնասել, հետո էլ իմ տղեն ա, եթե ոչ մեկին էլ չասեր, ինձ կասեր, որ մամ, գիտես, կռվել եմ՝ սենց ա եղել: Բայց առաջին պահից էլ ասել ա. ոչ մեկին պետք չի մեղադրել, կատակ ենք արել, միամիտ վնասել ա: Հիմա վիրահատել են, աչքը հազիվ են հավաքել, ինձ ասացին տեսողության վերականգնման մասին անգամ պետք չի մտածել, հնարավոր բան չի, բայց գոնե աչքը մնալու համար պայքարելու են բժիշկները»,- ասաց նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հունիսի 4-ին քթի կոտրվածքով և աչքի սուր վիրավորումով Ագարակի զորամասից Երևանի Մալայան բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Սիմոնյանը: Ախտորոշվել է ձախ ակնագնդի բարդ թափանցող վնասվածք՝ ծիածանաթաղանթի վնասումով և ոսպնյակի տեղախախտումով, հիֆեմա, ինչպես նաև քթոսկրի կոտրվածք, քթի ձախ կեսի փափուկ հյուսվածքի պատռած վերք:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զինծառայող Լենդրուշ Սիմոնյանը վստահեցրեց. «Սուտ են ինտերնետային լուրերը, ինձ ոչ մեկն էլ դիտավորությամբ չի վիրավորել: Կատակ ենք արել, սենց ա ստացվել: Քարով ա խփել: Կռացած վիճակում էինք, իմ ուղղությամբ քար շպրտեց, ես էլ գլուխս բարձրացրի, թարսի պես, կպավ դեմքիս: Ես հիմա լավ եմ, ցավեր չունեմ, աչքս գնալով լավանում ա: Խփողը մոտ մարդ ա եղել ինձ, մյուս վաշտից ա եղել, բայց անունը չեմ տա: Հիմա դեպք ա, եղել ա, գիտեմ, որ ինադու չի արել, էլի»:

Զինծառայող Սիմոնյանի մայրը՝ Նոյեմզար Սիմոնյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց որդու ասածները: «Ես վստահ եմ, որ իրեն դիտավորությամբ չեն վնասել: Նախ ինքը տենց մարդ չի, որ իրան ուզեին վնասել, հետո էլ իմ տղեն ա, եթե ոչ մեկին էլ չասեր, ինձ կասեր, որ մամ, գիտես, կռվել եմ՝ սենց ա եղել: Բայց առաջին պահից էլ ասել ա. ոչ մեկին պետք չի մեղադրել, կատակ ենք արել, միամիտ վնասել ա: Հիմա վիրահատել են, աչքը հազիվ են հավաքել, ինձ ասացին տեսողության վերականգնման մասին անգամ պետք չի մտածել, հնարավոր բան չի, բայց գոնե աչքը մնալու համար պայքարելու են բժիշկները»,- ասաց նա:

Զինծառայող Լենդրուշ Սիմոնյանը դեռևս երկար կմնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Նրա քթի արտաքին հատվածում հինգ կար կա, վաղը նախատեսում են քանդել կարերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее