▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասյան փողոցը՝ Վազգեն 1-ին անվամբ, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի. «Ելք»-ի առաջարկները

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այսօր՝ օգոստոսի 28-ին, ավագանու քննարկմանն են ներկայացրել մի շարք փողոցների անվանակոչության վերաբերյալ որոշման նախագծեր: Այս մասին Facebook-ի իր էջում ներկայացրել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրել է նաեւ որոշումների նախագծերի լուսանկարները:

Մասնավորապես, առաջարկվում է Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների:

Մեկ այլ որոշման նախագծով առաջարկվում է Ամիրյան փողոցը կոչել Վռամշապուհ արքայի անունով, Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի անունով: 

Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցն առաջարկվում է անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի, Իսակովի պողոտայից սկիզբ առնող եւ Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը` Մոնթե Մելքոնյանի անունով:

Նշենք, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստը նախատեսված է սեպտեմբերի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее