▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասպից ծովում հայ աղջիկ է խեղդվել ընկերոջը փրկելիս

 

Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը: 

Վանեն ճանաչված էր և շատ ընկերներ ուներ նաև Հայաստանում, սովորել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են իբրև կյանքով լի, վառ ու ընկերասեր կերպար. աղջիկը փորձել է օգնել ծովում խեղդվող ընկերոջը, սակայն երկուսն էլ մահացել են: Վանեն 33 տարեկան էր, ամուսնացած չէր, վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում:

Վանեի հուղարկավորությունը կատարվելու է այսօր՝ Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատանը: Ծնողներն ու հարազատները ցավակցություններն ընդունելու են «Րաֆֆի» սրահում: 


Աղբյուրը՝ arevelk.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее