Life.panorama.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ դերասան Ռաֆայել Երանոսյանը պայքարում է ադրբեջանցի հաքերների դեմ, քանի որ իր ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջը գտնվում է նրանց վերահսկողության տակ:
Կայքի հետ զրույցում Ռաֆայելը նշել է, որ իր համար արդեն պատվի հարց է սոցիալական էջերը հետ բերելը, եւ այդ ուղղությամբ նա ամեն քայլ ձեռնարկում է:
«Այս պահին ամեն ինչ անում ենք երգիչ Էրիկի ընկերուհու՝ Լանայի շնորհիվ, ով կարողացավ վերականգնել նաեւ Էրիկի էջերը: Վերջին օրերին մեր հանրապետության համապատասխան ընկերությունների անտարբերությունը տեսնելով՝ հասկացա, որ Լանայից լավ մասնագետ մենք չունենք: Ի դեպ՝ ցավով եմ ասում, որ մեր երկրում խիստ անտարբերություն է տիրում, այս պահին մեր հանրապետության համապատասխան կազմակերպությունները պետք է շատ ավելի շահագրգռված լինեին, որ հայ դերասանի էջերը հետ բերեին ադրբեջանցիների ձեռքերից: Գիտեք, եթե էջերս կոտրեին, օրինակ, չինացիները, ես այսքան չէի մտահոգվի, բայց, երբ թշնամիդ է էջդ կոտրում, դրոշիդ վրա միզում է ու հրապարակում, այս դեպքում, ինձ թվում է, մեր երկրից որոշ կառույցներ պետք է ինձ զանգեին ու իրենց օգնությունը առաջարկեին, ոչ թե մենք ընկնեինք իրենց հետեւից: Մի խոսքով, հասկացանք, որ ինչպես միշտ էս հանրապետությունում ոչ մեկ մեզ բանի տեղ չի դնում ու ստիպված մեր ուժերով, ավելի ճիշտ՝ կոնկրետ Լանայի ուժերով այս պահին ամեն բան անում ենք: Ի դեպ՝ Լանան այնքան լավ մասնագետ է, որ կարողացել է անգամ մի քանի ադրբեջանցու էջեր կոտրել: Եղել են դեպքեր նաեւ, որ մեր արտիստներից մի քանիսի էջերը նախապես վնասազերծել է ու չի թողել, որ ադրբեջանցիները կոտրեն: Լանան ոչ միայն լավ մարդ է, այլեւ լավ մասնագետ, ինչի կարիքն էսօր մեր երկրում շատ ունենք,- պատմել է Ռաֆայելն ու շարունակել.
«Լանան հիմա Instagram-ին նամակ է գրել, նրանք պետք է ճշտեն, համոզվեն, որ էջս գողացված է, որ ես եմ իրական տերը, որ ես հայ դերասան եմ եւ այլ անձնական տվյալներ: 12 ժամ անց մեզ պատասխան կտրվի, որից կհասկանանք, Instagram-ը մեզ կփոխանցի արդյոք իմ էջը: Այս պահին սպասողական վիճակում եմ գտնվում, բոլոր սոցիալական էջերս, անգամ անձնական փոստս նրանց ձեռքում է»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում