▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող էի շրջապատիցս մի հարուստ մարդու ընտրել, սակայն ինձ համար կնքահայրն ու կնքամայրը շատ կարևոր են. Լիանա Զուրաբյան

​​​​​​​

Ինքս էլ կարող էի իմ շրջապատից մի հարուստ մարդու ընտրել, սակայն ինձ համար կնքահայրն ու կնքամայրը շատ կարեւոր են. բացառիկ լուսանկարներ՝ Լիանա Զուրաբյանի որդու մկրտությունից

Life.panorama.am-ը գրում է.

Ասմունքող, բանաստեղծուհի Լիանա Զուրաբյանի անձնական կյանքի մանրամասները կայքն օրերս է ներկայացրել, իսկ այսօր Լիանան մեզ պատմել է որդու մկրտության մասին ու բացառիկ լուսանկարներ տրամադրել:

«Երեկ լրացավ որդուս ծննդյան 40 օրը, որը շատ խորհրդանշական է մարդու կյանքի համար: Անկեղծ ասած՝ շատ հապճեպ՝ ընդամենը երկու օրում որոշում կայացրեցի, որ որդիս հենց իր կյանքի 40-րդ օրը պետք է մկրտվի: Իսկ այդ որոշմանը եկա, քանի որ այս արարողությունը մարդուն ուղորդում է դեպի քրիստոնյա աշխարհ: Երեկ ասես երեխայիս երկրորդ ծնունդը լիներ, երեկ նա ծնվեց հոգեւոր աշխարհում. ես հավատում եմ այն խորհրդին, որ մկրտվելուց հետո Աստծո ձեռքը բալիկի գլխից չի հեռանում»,- նշեց Լիանան:

Փոքրիկ Լեւոնը մկրտվել է Սուրբ Սարգիս եկեղեցում, ի դեպ՝ եկեղեցու ընտրությունը բանաստեղծուհու համար պատահական չի եղել.

«Սուրբ Սարգիս եկեղեցին ինձ շատ հարազատ է: Քայլերս միշտ այս եկեղեցի են տարել, այնտեղ ես ինձ հանգիստ ու թեթեւացած եմ զգում: Երբ դեռ երեխա չունեի, հենց այս եկեղեցին էի գնում, ծնկի գալիս ու խնդրում Աստծուն եւ Սուրբ Կույս Մարիամին, որ ինձ մայրության բերկրանքը պարգեւեն, որ ես երեխա ունենամ, գոնե մեկ երեխա ու Աստված  ի կատար ածեց խնդրանքս, ուստի պատահական չէր, որ այդ եկեղեցում էլ որոշեցի մկրտել որդուս ու այդպիսով շնորհակալ լինել Աստծուն»,-նշեց նա՝ տեղեկացնելով,  որ որդուն մկրտել է Տեր Եսայի քահանա Արթենյանը :

Հետաքրքրվելով, թե ո՞վ է բալիկի կնքահայրը՝ Լիանան պատմեց.

«Այնպես էր ստացվել, որ Լեւոնիս ծննդյան օրվանից սկսած շատերն էին առաջարկում, որ ստանձնեն Լեւոնիս հոգեւոր հոր դերը, ինքս էլ կարող էի իմ շրջապատից մի հարուստ մարդու ընտրել, սակայն ինձ համար կնքահայրն ու կնքամայրը շատ կարեւոր են մարդու կյանքում, ուստի որոշեցի ընտրել նրանց, ում կվստահեմ Լեւոնիս: Մի ընկերուհի ունեմ՝ Քրիստինեն, ով ծննդաբերությանս առաջին իսկ օրից հիվանդանոցում մոր նման խնամում էր ինձ էլ, Լեւոնիս էլ: Նա շատ օրինակելի ընտանիք ունի, լավ ամուսին, այնպես որ որոշեցի, որ հենց նրան ու իր ամուսնուն էլ պետք է վստահեմ: Պատկերացրեք, որոշում կայացնելուց հետո գնացի իրենց տուն ու անակնկալ կերպով հայտնեցի, նրանք էլ սիրով ընդունեցին: Ի դեպ՝ ընկերուհիս երկու որդի ունի, եւ ես հույսով եմ, որ ապագայում Լեւոնս եւ նրա որդիները լավ եղբայրներ են լինելու»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее