▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը, որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ակնհայտ է, որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ։

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg
Նրանք փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումն առնվազն 4 տարի հետո։
Բազմիցս նշել եմ, որ չնայած համադրվող որոշ շահերի՝ Կովկասում Ռուսաստանի առանցքային ախոյանը շարունակելու է մնալ Թուրքիան։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
Նախ և առաջ անհրաժեշտ է աշխատանք ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ,որպեսզի ռուսական ռազմական երկարատև առաքելությունը դրվի ավելի լեգիտիմ հիմքերի վրա։
Գիտակգում,որ առաջիկայում առանց ռուսական ռազմական ներկայության գրեթե անհնար է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Միաժամանակ ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։
Դիվանագիտական ակտիվ աշխատանք իրականացնել բոլոր ուղղություններով՝ փորձելով զսպել պանթուրքիզմի աճող ախորժակը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձել վերադաձնել հայանպաստ/Սերժ Սարգսյանի բանակցած/ բանակցային ժառանգությունն, առաջնային դադձնելով ոչ թե հողեր տալու, այլ՝ Արցախի կարգավիճակի հարցը։
Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը, որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Հաշվի առնելով Երևանի և Անկարայի խաղաղասիրական, իսկ իրականում հակահայկական ռևերանսները՝ ոչ, չի կարող»։

 

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее