▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարո՞ղ է առաջիկայում էլ Արցախում հայերեն խոսելը համարեք սպառնալիք». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg

«Արա՛, դուք էս ի՞նչ տեսակ եք: Քիչ է՝ դուք Արցախ չեք գնում, մի հատ էլ ուրիշի Արցախ գնալն եք սպառնալիք համարում արցախահայության անվտանգության համար։

Իսկ կարո՞ղ է առաջիկայում էլ Արցախում հայերեն խոսելը, մայիսի 9 կամ սեպտեմբերի 2 նշելը համարեք սպառնալիք։

Քիչ է մնում ասեք՝ Արցախում ապրելն սպառնալիք է արցախահայության անվտանգությանը, ուստի «կառուցողական» գործընկերոջ հետ հայերին Արցախից տեղահանելու որոշում ունենք՝ հերոսաբար «փրկելով» 120.000 մարդու կյանք։ Չէ որ «ձեզանից շատ ոչ մի իշխանություն Արցախի համար բան չունի արած»»։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее