▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարո՞ղ ա վերջապես չեղած ուղեղներիդ զոռ տաք ու լուծեք խնդիրը»․ քաղաքացի

***

***

Ֆեյսբուքյան օգտատեր Սիլվա Թորոսյանն իր էջում գրում է․ «Էն չընտրված, սարքած, դրած, չգիտեմ ինչ արած «քաղաքապետ» կոչեցյա՛լ, ամբողջ քաղաքը ծխի մեջ ա, մարդիկ չեն կարում ոչ տնից դուրս գան, ոչ էլ տանը մնան։ Կարո՞ղ ա վերջապես չեղած ուղեղներիդ զոռ տաք ու լուծեք խնդիրը»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին Երևանի առնվազն մի հատվածը էկոլոգիական աղետի մեջ է։
Նուբարաշենի աղբավայրի ծուխը ծայրահեղ վտանգավոր է դրսում գտնվելու համար, առավել ևս երեխաների համար։
Իշխանությունների անպատասխանատու վարքագիծը շարունակում է աղետալի հետևանքներ ունենալ բնակչության համար»։

***

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կենտրոնը տոտալ թունավոր ծխի մեջ ա ու էս խելքով էս մարդիկ Ամուլսարի, հետևաբար Սևանի և ամբողջ Հայաստանի ճակատագրի հետ են խաղում։
Առաջինը պետք ա հայտարարել, որ մարդիկ հնարավորության դեպքում տանից դուրս չգան և պատուհաններ չբացեն, առայժմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее