▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառուցապատողների համար կհեշտացվի ավարտական ակտ ստանալու գործընթացը. Տարոն Մարգարյան

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կառուցապատողները ստիպված չեն լինի ընդունող հանձնաժողովների կազմում ներգրավել այն մատակարարկազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք այդ կառուցապատման համար հաստատված ճարտարապետաշինարարական նախագծի պայմաններին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան չեն տրամադրել տեխնիկական պայման և որևէ փոփոխություն չի կատարվել արդեն իսկ շահագործվող որևէ ենթակառուցվածքում: Նշված գործընթացի կարգավորման արդյունքում, բազմաթիվ դեպքերում, կկրճատվեն ընդունող հանձնաժողովների կազմերը, իսկ կառուցապատողների համար էապես կպարզեցվի ու կհեշտացվի ներկայումս իրականացվող վարչարարությունը:

Կառավարությունում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее