▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարոտել եմ երևանյան հանդիսատեսին.Հարութ Բալյան

 

Օրերս Սոչի քաղաքում կայացել է ՏԱՐՎԱ ԵՐԳ փառատոնը , որից հետո երգիչները ուղևորվել են Անապա համերգի:

ԱՄՆ-ից այդ փառատոնին մասնակցելու համար ՌԴ էին մեկնել Արմենչիկը , Նորոն , Հարութ Բալյանը: Թե ինչ տպավորություններ ունեին ամերիկաբնակ մեր երգիչները՝ պարզեցինք Հարութ Բալյանի հետ զրույցում:

Ինչիսի՞ն են տպավորությունները համերգներից հետո:

-ՈՒզում եմ հատուկ շնորհակալություն ասել POSITIVE ընկերության տղաներին փառատոնի կազմակերպման համար, որի ընթացքում հնարավոր եղավ հանդիպել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ:

Շատ դրական Էներգիա, ջերմ վերաբերմունք, հաճելի մթնոլորտ էր:

Մարտ ամսին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել ձեր մենահամերգը , ամիսներ անց ՌԴ-ում նորից համերգներ, տարբերություն նկատեցիք հանդիսատեսի միջև:

Հանդիսատեսը երբեք այդքան տարբեր չի լինում: Հայը որտեղ էլ ապրի ունենում է իր յուրահատուկ երաժշտական ճաշակն ու առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայ երգը :

-Որքան գիտեմ այդ օրերին բազմաժանր երաժշտություն լսելու հնարավորություն է ունեցել հանդիսատեսը, ի՞նչ երգացանկով ես ներկայացել դու:

 

-Երգել եմ LOVE ME նոր ձայնասկավառակում ներառված երգերից ; Մրցանակներ եք ստացել, այն ըստ քեզ շնորհակալություն ասելու տարբերակ է , թե երգչին ոգևորելու միջոց;

Ընդհանրապես մրցանակները աշխատանքը գնահատելու և ինչու ոչ երգչին ոգևորելու միջոց է ;

Առաջիկայում հնարավոր է Հարութ Բալյանին տեսնենք երևանյան մենահամերգով:

-Այո հնարավոր է , դեռևս ժամկետներ նշել չեմ կարող , բայց Երևանում մենահամերգ նախատեսված է ; Մինչ այդ պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY ի կինոթատրոնում կայացած մենահամերգի DVD տարբերակը ; Կարոտել եմ երևանյան հանդիսատեսին, երկրպագուներիս, ուրախ կլինեմ մեր հանդիպման համար :

Հեղինակ՝ Լ.Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее