▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարոտել եմ ծնողներիս և սիրածս աղջկան, ովքեր ամենաշատն են ինձ սպասում. զինվոր-դերասանը՝ բանակից

Life.panorama.am-ը գրում է. 1992թ-ի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: «Հայկական բանակն ամենահզորն է»՝ ահա այս գիտակցմամբ ամեն տարի այս օրը մենք նշում ենք մեր բանակի տոնը:

Օրվա խորհրդով կայքը հենց զորամասից զրուցել է դերասան Անդրանիկ Ղազարյանի հետ, ում ծառայությունը կավարտվի ճիշտ վեց ամսից:

Անդրանիկ Ղազարյանը, ով հայտնի է տարբեր հեռուստասերիալներից, արդեն մեկ ու կես տարի է՝ ծառայում է Հայոց բանակում.

«Տեւական ժամանակ է՝ ծառայում եմ Մեղրիում, վեց ամիս է մնացել վերադարձիս, որին, իհարկե, անհամբեր սպասում եմ, բայց եւ հոգեպես ինձ բավարարված ու վստահ եմ զգում, որ ես էլ եմ հայրենիքիս նկատմամբ պարտքս կատարում»,-  նշել է զինվոր Անդրանիկ Ղազարյանը:

Խոսելով դժվարությունների մասին՝ դերասանը նկատել է.

 «Ծառայության ընթացքում բոլոր դժվարությունների կողքին զինվորը պետք է կարողանա հաղթահարել ամենագլխավորն ու կարեւորը, որը հայրենասիրություն է կոչվում, այն երդման պես պահել է պետք: Հայրենասիրությունը դժվարության հետ եմ կապում, քանի որ դեռ 90-ականներին դա է եղել ամենամեծ դժվարությունը, ինչը դեռեւս որոշ իմաստով պահպանվում է մեր օրերում: Ծառայությունը ինձ տալիս է մի շարք այլ, թեկուզեւ կենցաղային բարդություններ հաղթահարելու մեծ փորձ, ինչը ինձ հատատ ողջ կյանքի ընթացքում է պետք գալու, նաեւ մի շատ կարեւոր ու թանկ ձեռքբերում ունեմ՝ ի դեմս ծառայակից ընկերներիս, նրանք էլ հաստատ ողջ կյանքիս համար են»:

Բոլոր զինվորների նման՝ Անդրանիկի համար էլ ամենամեծ դժվարությունը կարոտի հաղթահարումն է.

«Կարոտել եմ ծնողներիս եւ սիրածս աղջկան՝ Քրիստինային, ովքեր ամենաշատն են ինձ սպասում: Նրանց համբերություն եմ մաղթում, մինչ կհանդիպենք»,- նշել է  նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее