▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Հովհաննիսյանը՝ հարուստի տղա

Blognews.am-ը գրում է. Դերասան Կարո Հովհաննիսյանը «Դժվար ապրուստից» հետո որևէ հեռուստասերիալում չի նկարահանվել. նա զորակոչվեց բանակ, զորացրվեց, այնուհետև սկսեց զբաղվել այլ աշխատանքներով։  Կարոյի հետ զրուցել ենք դադարի և սերիալարտադրություն վերադարձի մասին, այժմ նա նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ 

«Բանակից զորացրվելուց հետո չէի նկարահանվում, քանի որ այլ գործերով էի զբաղված. մի քանի տեսահոլովակ նկարահանեցի։ Հիմա աշխատում եմ Արաբկիր վարչական  շրջանում՝ Մշակույթի բաժնում՝ որպես ռեժիսոր»,- հայտնեց Կարոն։

Ըստ դերասանի՝ հասունացել էր պահը, երբ պետք է նորից նկարահանվեր. «Կարոտել էի աշխատանքային պրոցեսը, քանի որ արդեն երկար ժամանակ էր անցել։ Այլ առաջարկներ էլ կային, սակայն ընտրեցի ինձ հարազատ հեռուստաընկերությունը, ի վերջո, մինչ բանակ գնալս նկարահանվել եմ «ՊանԱրմենիան Մեդեիա Գրուպի» հեռուստաալիքների նախագծերում»։

Անդրադառնալով կերպարին՝ Կարոն ասաց, որ հարուստ ընտանիքի տղա է, սակայն երես առած չէ։ «Ֆիլմերում սովոր ենք տեսնել, որ հարուստները վատն են, սակայն կերպարս այդ ստանդարտներով չէ։ Հերոսս կրթված, խելացի, բարի տղա է, ով դեմ է գնում ընտանիքին՝ քրոջն ու մորը և փորձում է հոգատար լինել քրոջ և եղբոր՝ Լիլիթի և Աբելի հանդեպ, որոնց նոր է գտել,- ասաց նա ու հավելեց,-  դեռ կարճ ժամանակ է, ինչ նկարահանվում ենք, սակայն արդեն տեսել եմ պրոֆեսիոնալ աշխատանք ու նորովի մոտեցում, որը մինչ այս շատ չի նկատվել սերիալներում։ Ամեն մարդ իր տեղում է, ինչը շատ է հեշտացնում դերասանի և ամբողջ անձնակազմի աշխատանքը»։

Ինչպես «Դժվար ապրուստում», այնպես էլ այս անգամ Կարոն և Հովակ Գալոյանը հոր և որդու են մարմնավորելու։ «Կերպարս շարունակական է։ Այսքան դադարից հետո չէի ցանկանա խաղալ մի դեր, որը շարունակական գիծ  չէր ունենա։ Ես հաշվի եմ առնում կերպարի երկարակեությունն ու կարևորությունը ֆիլմում։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее