▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Եղնուկյան. «Իմ պալատում ես եմ թագավորը»

Ա1+-ը գրում է. Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը քննարկվում էր  Վերաքննիչ  քրեական դատարանում: Քննիչը հրաժարվել էր գործ հարուցել, որն էլ առիթ էր դարձել դատարան դիմելու համար:  Դատավոր Սերգեյ Չիչոյանը արգելեց տեսանկարահանում անցկացնել:  Նախորդ տարվա հունիսի 30-ին ոստիկանները փորձել են ներխուժել Եղնուկյանի բնակարան՝ կնոջը բերման ենթարկելու եւ 4-րդ  անգամ որպես տուժող հարցաքննելու համար: Մինչդեռ նա միշտ նույն ցուցմունքն է տվել:

«Ես ասում եմ կինս որտեղ է, գնացեք բերման ենթարկեք կնոջս դատարանից:  Պրոբլեմ չկա, բայց տանը չէ, ես ձեզ թույլ չեմ տալու տուն մտնել»,- դատարանում հայտարարեց Կարո Եղնուկյանը:

Նա այսօր դեպքից այլ  մանրամասներ ներկայացրեց:

 «Նա ներխուժել էր բնակարան եւ չէր  ենթարկվում իմ պահանջին, որ դուրս գա բնակարանից : Իմ տունը  իմ պալատն է եւ պալատում ես եմ թագավորը»:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее