▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Բալյանի բացահայտումները՝ Մկրտիչ Արզումանյանի և Հովհաննես Ազոյանի «Պլյուս-մինուս»-ի մասին

Blognews.am-ը գրում է.

«Պլյուս մինուս» շոու ներկայացումը կրկին Պարոնյան թատրոնի բեմում կլինի մայիսի 23-ին և 24-ին։ BlogNews-ը զրույցել է ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ առաջարկը ստացել է պրոդյուսեր Արման Միտոյանից։

Ստեղծագործական կազմի հետ հանդիպումից և քննարկումներից հետո Կարոն անցել է աշխատանքի։ BlogNews-ի հետ զրույցում Կարոն ասաց, որ հանդիսատեսը տեսնելու է այնպիսի շոու ներկայացում, ինչպիսին մինչ այս չի տեսել հայ թատրոնի բեմում։


«Ամեն ինչ արվելու է ավելի մասշտաբային։ Կարծում եմ՝ պետք է որ  հաջողված լինի»,- ասաց  ռեժիսորը։ Թե տղաներից ով է «պլյուս», ով՝ «մինուս», պարզ կլինի ներկայացման ժամանակ։ Կարոն միայն նշեց, որ Հովհաննեսի և Մկրտիչի արտաքին տարբերությունը որոշ տեսարաններում օգտագործվում է, սակայն դա չէ գլխավոր շեշտը. «Անիմաստ կլիներ կրկնել այն, ինչ արդեն արվել է։ Տվյալ դեպքում  ոչինչ չի կրկվել, քանի որ շատ լավ սցենարիստներ ու դերասաններ ունենք։ Կարծում եմ՝ բոլորիս համար սա մի քայլ առաջ է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее