Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցի ժամանակ տեղի է ունեցել ընտանեկան նորությունների փոխանակում :
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց բնակության պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեականօրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնությունգործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմիցհատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբիկողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էրառաջադրվել։ Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովըդատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:


