▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարգով, շարքով` համաձայն պլանի»

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղ առավոտից 2 լուրեր՝ գտեք 10 փոխկապակցվածություն`
#1
Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին՝ պնդել, որ Հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը «ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են», որպեսզի «խաթարեն խաղաղության գործընթացը»։
#2
Քննչական կոմիտեն բերման է ենթարկել միանգամից 12 քահանայի, բոլորն էլ Արագածոտնի թեմից են, այդ թվում` թեմի առաջնորդին.
կարգով, շարքով` համաձայն պլանի:
Թե բա` ինքիշխանություն»:

Դիտեք նաև՝

Արա Պողոսյանի գրառումը՝ նույնպես այս թեմայով է․ 

«Կոլաբորացիոնզիմն արտահայտվում է նաև նրանով, որ թշնամի երկրի հոգևոր առաջնորդը հնչեցնում է քո երկրի որևէ կառույցի նկատմամբ բանսարկող խոսք, քո երկրի իշխանությունը հաջորդ օրը ուժային կառույցներին ուղարկում է հոգևոր իշխանության դեմ։
Եկեղեցին էլ իր ներսում ունի կոլաբորանտներ, ովքեր հոգևոր աստառը երեսին աշխատում են եղբայրակիցների ու Եկեղեցու դեմ։
Ուրացման, դավաճանության, կոլաբորազիոնիզմի ու ամոթի օրեր են,․․․ կանցնեն սրանք, ու շատերը կանցնեն, բայց արդարության ձայնը որոտի նման կհնչի մատնիչների, ուրացողների, դավաճանների, բանսարկողների ու կոլաբորանտների գլխին»:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Փաշազադեն Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց, Փաշինյանն անցավ գործի
«Մի քանի օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ, Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց․ որ Հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը, «ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են, որ խաթարեն խաղաղության գործընթացը»։ Փաշազադեն մեղադրանք հնչեցրեց, ապա Նիկոլ Փաշինյանն անցավ գործի, բերման են ենթարկվել ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդն ու 5 քահանա։ ՀԱԵ 2 թեմիերի առաջնորդներր շինծու մեղադրանքներով բանտերում են, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Սա Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական իշխանության պայքարը չէ ընդդեմ կաթողիկոսի անձի, սա պայքար է ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու, ընդդեմ հայ ինքնության, մեր ազգային արժեքների»:

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Հայ եկեղեցու կողմից վերջին 150 տարիների ընթացքում իրականացված գաղափարախոսությունն ու դիվերսիաները, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհի դեմ ուղղված գաղափարախոսության մի մասն են կազմում...»,- այդ մասին երեկ հայտարարել էր Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից Նասիբ Մահամալիևը։
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայ եկեղեցու առաջնորդը և նրա հրամանատարության տակ գտնվող բոլոր եկեղեցական գործիչները չէին ցանկանում ընդունել պարտությունը և վրեժխնդրության զգացումով կոչ էին անում հասարակությանը վրեժխնդրության՝ սերմանելով սադրանքի ոգի. «Այս սադրիչ քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա։ Հետևաբար, Փաշինյանը պետք է լուրջ, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի այստեղ։ Ճիշտ է, վերջերս Փաշինյանը լիովին բացահայտել է Հայ եկեղեցու իրական դեմքը, հայ ժողովրդին ցույց է տվել Եկեղեցու ամենալուրջ խնդիրները և, դիմելով եկեղեցական հավատացյալներին ու հայ հասարակությանը, հայտարարել է, որ Գարեգինը պետք է հեռացվի Հայաստանի կաթողիկոսի պաշտոնից»։
Մինչ այս ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը՝ Փաշազադեի ելույթի մասին գրառում էի արել երկու օր առաջ։
Փաստերը ցույց են տալիս․ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությանը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։
Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее