▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին Հայկոն` չորրորդ երեխային սպասելու լուրերի մասին

Tert.am-ը գրում է. Համացանցում լուրեր են տարածվել, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ու կինը՝ Իվան, սպասում են իրենց չորրորդ բալիկին: Ըստ շրջանառվող լուրերը՝ Հայկն ու Իվան չեն պարզել երեխայի սեռը, ուզում են անակնկալ մատուցել իրենք իրենց:

Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար կայքը խոսել է Հայկի հետ: Դերասանը չի հերքել, բայց և չի հաստատել լուրերը՝ նշելով, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքին վերաբերող նորությունների մասին:

«Իմ շրջապատում էլ ոչ ոքի հետ չեմ խոսում այդ թեմայով: Դա նեղընտանեկան հարց է»,- նշել է դերասանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее