▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևորը սխալները չկրկնելն է. Անուշկա Մարգարյան

Life.panorama.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է Անուշկա Մարգարյանը: Երիտասարդ դերասանուհին խոսել է իր երազանքների, ունեցած թերությունների ու ձեռքբերումների, ինչպես նաեւ անձնական այլ թեմաների մասին:

Անուշկա, ինչի՞ մասին ես երազում:

Ինչպես շատերը` ես էլ երազում եմ երջանիկ լինել, մտերիմներիս երջանիկ տեսնել. Չէ որ միայն ինքդ քեզ լավ զգալով չես կարող երջանիկ լինել, երջանկությունդ կատարյալ է, երբ մտերիմներդ էլ են երջանիկ: Ինձ համար երջանկությունը պահերով չէ, ինչպես շատերն են ասում, կարծում եմ` կարող ես ուղղակի նայել կյանքիդ, հարազատներիդ ու հետո միայն հասկանալ` արդյոք երջանիկ ես: Թերեւս միայն կյանքիդ վերջին վայրկյանին կարող ես ասել, երջանիկ ես ապրել, թե` ոչ: Ինձ համար այդ գաղափարը շատ հարաբերական է, դա բավարարավածության զգացողություն է, որ միանգամից կարող ես եւ չհասկանալ: Ինձ համար երջանիկ լինելու ամենաբարդ ու միակ ճանապարհը երջանկացնել կարողանալն է:

 Սիրո մասին ամեն մեկն իր պատկերազումներն ունի. քո սերն ի՞նչ գույն   ունի:

Իսկ ի՞նչ է սերը: Գոնե ինձ համար սեր նշանակում է` տալ, տալ ու անվերջ տալ, նվիրվել անմնացորդ: Սերը չի կարող մի գույն ունենալ, այն իր մեջ ներառում է բոլոր գույները, անգամ նրանք, որոնք մեր աչքն ի զորու չէ տեսնել: Այն գունավորից գունավորն է, անհնար է ապրել առանց սիրո: Ինձ համար սերը շատ գլոբալ երեւույթ է` կապ չունի ի՞նչ ես սիրում, կամ ո՞ւմ, կարեւորը` ունակ ես: Այստեղ ամենակարեւորն այն է, որ սիրուդ օբյեկտը սեփական եսդ չէ: Սերն անսահմանաություն է ինչպես տիեզերքը. սիրեք, սիրեք ու էլի սիրեք:

Կան արժեքներ, որոնք կառավարում են մեզ, երբեմն անգամ ստիպում  մոռանալ  ամեն ինչի մասին հանուն այդ  արժեքների.   քո դեպքում որո՞նք են այդ արժեքները:

Գլխավոր արժեքն այն է, երբ ինքդ ես արժեւորում դա: Եթե որեւէ բան սկսում է կառավարել քեզ, ապա դա արդեն սխալ է: Նման դեպքերում փորձում եմ հեռու մնալ ու արժեզրկել այն, ինչ արժեւորել էի:

 Յուրաքանչյուրս ունենք թերություններ, բայց միշտ չէ, որ ընդունում ենք դրանք:  Ո՞րն է, ըստ քեզ,  քո ամենամեծ թերությունը:

Իհարկե, թերություններ բոլորս ունենք ու Փառք Աստծո: Եթե չլինեին թերությունները, չէինք աշխատի դրանց վրա ու չէինք փորձի գոնե մոտենալ կատարյալին: Ինքս իմ մեջ անընդհատ թերություններ եմ բացահայտում ու ամեն բացահայտումով հպարտանում եմ, որ գտա եւս մեկը: Դրանք միշտ էլ լինելու են, կարեւորը գիտակցելն է:

Ինչը կփոխեիր, եթե քեզ տրվեր ժամանակը հետ տալու հնարավորությունը:

Ոչինչ չէի փոխի: Ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ: Կարեւորը սխալները չկրկնելն է: Եթե ինչ-որ բան կարողանայի փոխել, ուրեմն կփոխեի, եթե չեմ փոխել, ուրեմն չէի կարող, ուրեմն այդպես էր պետք:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее