Այսօր Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի զորավարժությունը,որին մասնակցում է նաև Հայաստանը։ Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանում, բուն վարժությունները սկսվելու են հուլիսի 31-ից:
Բացմանը ներկա են գտնվել Վրաստանի քաղաքական իշխանությունները,երրի նախագահն ու վարչապետը,ինչպես նաև ԱՄՆ դեսպանը Վրաստանում՝ Յան Քելլին։ Վերջինս նշել է,որ այդ զորավարժությունները ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ տարածաշրջանում,այլ նպատակ ունեն բարձրացնել վրացական զորքերի մարտունակությունը ոչ միայն ռազմական,այլև խաղարար,մանսավորապես Աղվանստանում ծավալվող խաղաղարար գործունեությանը։ Պարզ է,թե ում նկատի ունի դեսպանը,որովհետև տարածաշրջանում Վրաստանը այս պահին խնդիրներ ունի միայն Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի ու Օսեթիայի հարցով։ Բացի դա,վերջերս այդ հարաբերությունները կտրուկ լարվել են,որովհետև ռուսների տիրապետւոյթան տակ են անցել ԲԱքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մի մասը,որը անցնում է հենց աբխազիայով։ Սա հերթական անգամ ռուս-վրացական հարաբերությունները սրել ,ինչն էլ առիթ է դարձել նորեն հարաբերությունների լարվածությանը։ Հայաստանի մասնակցությունը այս զորավարժություններին իհարկե Ռուսաստանին այնքան էլ դուր չի գա,մանավանդ եթե հաշվի առնենք,որ մեր երկիրը գտնվում է մեկ այլ ռազմական միության՝ ՀԱՊԿ կազմում,որը ստեղծվել է ինչպես գիտենք ի հակադրումն ՆԱՏՕ-ի։ իհարկե ոչ ֆորմալ առումով։ Մի կողմից պետք է ողջունել հայկական կողմը կամքն ու մասնակցությունը,մյուս կողմից իհարկե շատ կարևոր է այս ռազմաքաղաքական իրավիճակում չընկնել գերտերությունների ու նրանց ազդեցության տակ գտնվող պետությունների ազդեցության տակ ու չդառնալ հակամարատող կողմ։ Առայժմ այդ ամենը հաջողվում է։


