ՀՀ Կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մայիսի 18-ին հրաժարական կտա: Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ գործող կառավարությունը հրաժարական պետք է տա նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը:
Հիշեցնենք, որ ասօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:
ՍԴ-ն այսօր մերժել է դիմումը: Որոշման հրապարակումից հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի այսօրվանից հաշվարկված երրորդ հինգշաբթի օրը՝ այսինքն՝ մայիսի տասնութին:
ԿԸՀ նախագահն ասաց նաև, որ արդեն տեղի է ունեցել մանդատների բաշխումը, յուրաքանչյուր կուսակցություն գիտի, թե քանի մանդատ է ստանալու: Ի դեպ, մինչ այժմ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում չեն ստացել:


