▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի սանիկը, ով ազատվել էր Տաշիրի ոստիկանապետի պաշտոնից, նշանակվել է Վանաձորի բանտապետ

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով Արտակ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված պաշտոնի նշանակվելը, Ա. Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության համակարգում և վերջին տարիներին եղել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ, կոչումով՝ Ոստիկանության փոխգնդապետ է:

Նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, իր դումումի համաձայն, ազատվել Ոստիկանության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հարսանիքի քավորը Տաշիրից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее