▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի պատասխանը՝ Մանվել Գրիգորյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու ցանկություն չունի: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում Մանվել Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ի՞նչ գիտի Կարեն Կարապետյանն Արցախի մասին, Արամ Արարատյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանի անձնական կարծիքը մեկնաբանելու որեւիցե ցանկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սերժ Սարգսյանից բացի գիտակից մարդ չկա Հայաստանում, որը կկարողանա վարչապետ դառնալ: Հարցին` իսկ Կարեն Կարապետյանը չի՞ կարող վարչապետ դառնալ, Մ. Գրիգորյանը պատասխանել է. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա. ինքը ի՞նչ գիտի Արցախի մասին: Ես վստահում եմ Սերժ Սարգսյանին: Մտածում եք` եթե Սերժը չլինի, մենք կվերանա՞նք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее