▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան

Այսօր կառավարության հերթական նիստին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շնորհավորեց գործադիրի անդամներին` պաշտոններում վերանշանակվելու առթիվ։ 

Նախագահը նշեց, որ Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իր ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:

«Ես որպես ՀՀ նախագահ եւ ՀՀԿ-ի ղեկավար, ինչպես նաեւ դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որեւէ նախապաշարում: Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ  գործադիր եւ օրենսդիր իշխանությունների շրջանակներում, ՏԻՄ-երում եւ անգամ նշված կառույցներից դուրս»,-ասաց Սերժ Սարգսյանը: 

Դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ակնկալում են, որ Դուք պատվով կլուծեք մեր բոլորի առջեւ դրված բոլոր խնդիրները: Հավատում եմ, որ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կկարողանա ամբողջությամբ անել դա: Մեր ժողովուրդը Ձեզ վստահել է այդ առաքելությունը: Շարունակեք աշխատել էնտուզիազմով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее