Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր Ամանորի շեմին գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացմանը. Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը:
Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր,ասաց նա: Կ.Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարեց խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացումներ թույլ չտալու համար, ամենօրյա մոնիթորինգ իրականացնել, և խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառել:
Վարչապետի մյուս հանձնարարականները՝ստորև տեսանյութերում
Կարդացեք նաև՝ Այս հարցում շատ անելիք ունենք և մենք շատ խոսելիք ունենք. Վարչապետը՝ Հ1-ով նախատեսվող հաղորդման մասին
Բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ կշնորհվեն


