«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը վարկաբեկելուն: ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին և ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։ Ելնում են նաև նրանից, որ շաբաթ օրը «Մեր ձևով» շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի, և բոլորը կհավանեն։ «Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,- ասել էր Ն. Կարապետյանը։ Դիտեք նաև՝ |
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее

далее

далее

далее

далее

далее

далее