▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը 20 օր ժամանակ տվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց պետական գույքի կառավարման վարչությանը:Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետական գույքի կառավարման վարչությանը տրված վերջին հանձնարարականի հիման վրա ներկայացվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014, 2015 տարեկան և 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինասատնտեսական իրավիճակը և վերլուծության արդյունքները:

«Արդյունքում առանձնացվել է նշված ժամանակահատվածում 4, 3, 2 և 1 տարի վնաս ձևավորված, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը:

Միաժամանակ կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակհատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը: Հանձնարարում եմ համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հանձնարարեց գործադիր բոլոր մարմիններին 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության ու կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее