Tert.am-ը հարցազրույց ունի դերասան Կարեն Ասլանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
–Ո՞րն է Ձեր եկամուտի կողմնակի աղբյուրը։
–Ընտանեկան բիզնես է։ Չեմ ցանկանում մանրամասնել։
–Ամեն դեպքում, ռաջարկներ ստանալիսհաշվի առնո՞ւմ եք վարձատրության չափը։
–Մոտ երկու տարի առաջ՝ ոչ, բայց հիմա միանշանակ հաշվի եմ առնում։ Այն ժամանակ ինձ պետք էր նկարահանվել, պետք էր երևալ։ Այժմ գումարի չափը հաշվի եմ առնում, քանի որ եթե չլինի բյուջե, ֆիլմն էլ չի կարող լավ որակի արտադրանք լինել։
–Ո՞րքան գումարի դեպքում կհամաձայնեք խաղալ ֆիլմում։
–Հստակ գումարի չափ չկա։ Չեմ ուզում ինչ–որ թիվ նշել, հնարավոր է, այն խանգարի իմ հետագա գործունեությանը։ Հնարավոր է կերպարն ինձ այնքան դուր գա, որ ես անվճար էլ խաղամ։ Հարցն այն չէ, թե ինչքան կվարձատրեն ինձ, այլ այն, թե որքան լուրջ կմոտենաս նախագծին, կերպարին և աշխատանքին։
–Կարեն, հայտնի մարդկանց անձնական կյանքը հետաքրքրում է արտիստի երկրպագուներին։ Ինչ–որ նորություններ ունե՞ք։
–Անձնականումս ոչ մի նորություն չկա։ Առայժմ միայն աշխատանքով եմ զբաղված։
–2 տարի առաջ բաժանվեցիք Ձեր ընտրյալից։ Ի՞նչն էր պատճառը։
–Երևի թե, չհասկացանք իրար։ Այն մարդիկ, որոնք ունեն ընտրյալ, կուզեմ զիջող լինեն։ Եթե չզիջես, հարաբերություններում շարունակություն լինել չի կարող։ Զուտ մեր սկզբունքներն էր պատճառը, որ բաժանվեցինք։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում