▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարելի է պակասեցնել կարաոկե ակումբներ, մոլերը գնալու թիվը ու փոխարինել թանգարաններ այցելելով. Լուիզա Ղամբարյան

Life.panorama.am-ը գրում է. Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով՝ այսօր աշխարհի հինգ մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների դռները «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում 18:00-24:00-ը բաց կլինեն եւ կգործեն անվճար:

Այսօր արվեստասեր հասարակության համար իսկական տոն է, օրվա կարեւորության մասին  խոսել ենք դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկը՝ Գաբրիելան, հաճախ է այցելում պատմամշակութային կենտրոններ. Որպես արվեստագետ, Լուիզան շատ է արժեւորում թանգարանների դերը մարդու կյանքում.

«Չեմ կարող ասել՝ արդյոք մեր ընտանիքն այսօր կկարողանա միանալ այս հրաշալի միջոցառմանը, թե ոչ, բայց մենք ունեցել ենք նախադեպը ու քանիցս միացել ենք այս տոնին: Պետք է շեշտեմ, որ մեր տանը թանգարաններ այցելելու մշակույթը կա եւ աղջիկս դեռ փոքրուց է ծանոթացել պատմամշակութային արժեքներին, նա ե՛ւ մինչդպրոցական տարիքը, ե՛ւ հիմա այցելում է  թանգրաններ թե՛ տատիկի կամ ինձ հետ, թե՛ դպրոցական էքսկուրսիաների շրջանակներում: Ընդ որում նշեմ, որ մենք այցելում ենք ոչ միայն Երեւանի թանգարաններն, այլեւ ՀՀ-ի տարբեր քաղաքներում գործող տուն-թանգարններ: Որպես մայր ինձ մեծ բավականություն է պատճառում այն, որ աղջիկս տպավորված է վերադառնում տուն, վստահ եմ, որ իր մարդկային արժեհամակարգի կառուցման գործում պատմամշակութային կենտրոններ հաճախելը մեծ դեր կունենա»,- նշեց դերասանուհին ու հավելեց.

«Ոչ միայն որպես մայր, այլեւ որպես քաղաքացի կասեմ, որ շատ գեղեցիկ տոն է հայտարարված: Կցանկանամ, որ այս տոնն իր արմատները գցի մեր երկրում, որովհետեւ դա ոչ թանգարանասեր հասարակությանը բերում է նման մշակութային օջախներ: Այս միջոցառումները  կօգնեն հասարակությանը վերարժևորել մեր մշակութային ժառանգությունը եւ թանգարանային միջավայրում էլ ավելի կարեւորել դրանց դերը ժողովրդի կյանքում»:

Այսօր թանգարաններում բաց դռներ է հայտարարված, մուտքի համար ոչ մեկ չի վճարի: Այս փաստից ելնելո՞վ, թե թանգարանային տոնի հանդեպ հետաքրքրությունից դրդված են մարդիկ այսօր հաճախում թանգարաններ՝ հարցին ի պատասխան Լուիզա Ղամբարյանը նկատեց.

«Թանգարանների մուտքի գումարը հաստատապես այն գումարը չէ, որ ճեղք գործի մարդկանց գրպանների վրա: Այո, այսօր մեր հասարակության ընդհանուր սոցիալական վիճակը բարձր չէ եւ մարդկանց մեծ մասն այսօր դժվար է ապրում, բայց միեւնույն է, վստահ եմ, որ մարդիկ, ովքեր ուզում են գնալ թանգարան, կարող են իրենց թույլ տալ այդ հաճույքը եւ համոզված եմ՝ այն հոգեւոր հարստությունը, որ այդ չնչին գումարով ձեռք կբերեն նման մշակությային օջախներ այցելելով, անփոխարինելի եւ անհամեմատելի է ցանկացած զվարճանքի կենտրոնից ստացած հաճույքի հետ: Կարելի է պակասացնել կարաոկե ակումբներ, մոլերը գնալու թիվը ու դրանք փոխարինել թանգարաններ այլցելելով: Պարզապես մեր մեջ այս մշակույթը դեռեւս ձեւավորված չէ, եւ մարդկային գործոնից ելնելով՝ այն, ինչ անվճար է, ավելի է գրավում, բայց ոչինչ, թող այդպես գրավչություն մտցնեն թանգարանների հանդեպ, որովհետ, եթե 10 անվճար գնացողներից թեկուզ 5-ի մոտ երկրորդ անգամ այցելելու ցանկություն առաջանա, դա արդեն մեծ բան է, հաջորդիվ նրանք գումար կառնձնացնեն թանգարաններ գնալու համար»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее