▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծո՞ւմ եք՝ Բաքվին այդքան հեշտ հաջողվեց հետ վերցնել Ղարաբաղը․․․Դուգին

Դիտեք նաև՝

Ինչո՞ւ այդքան խստորեն պատժել դժբախտ մարդկանց, ովքեր միայն ցանկանում էին Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցում: Ինձ թվում է, որ Ադրբեջանում ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես, որ պետք էր։ Այս մասին Telegram-ում գրել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։

«Եվրասիացիները կազմակերպել էին «Մոսկվա-Բաքու առանցք» համաժողովը, որտեղ ակտիվ դեր էր խաղում Դաշա Դուգինան։ Եվրասիականները ամեն կերպ աջակցում և օգնում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ռուս-ադրբեջանական երկխոսությանը։ Եվրասիացիները՝ և ռուսները, և ադրբեջանցիները, մշտապես աջակցում էին Իլհամ Ալիևին և հարգում Հեյդար Ալիևի հիշատակը։ Ես անձամբ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, պատգամավորների և մտավորականների հետ։

Կարծո՞ւմ եք՝ Բաքվին այդքան հեշտ հաջողվեց հետ վերցնել Ղարաբաղը։ Մենք առաջ ենք քաշել ավելի խաղաղ և սահուն անցման նախագիծ, պաշտպանել այն։ Բայց երբ սկսվեց պատերազմը, ըստ ձեզ, ով էր կանգնած ադրբեջանական սցենարի հետևում։ Սիրելի Իլհամ Հեյդարովիչ, հուսով եմ, որ սա պարզապես թյուրիմացություն է, և ամեն ինչ շուտով կլուծվի: Մոսկվա-Բաքու առանցքը լուրջ բան է, պետք չէ այն կասկածի տակ դնել նման տարօրինակ և բոլորովին չարդարացված քայլերով։ Ճիշտ այնպես, ինչպես ես բացարձակապես չեմ հասկանում Բաքվում Спутника-ի և РИА Новости-ի փակումը։ Ի՞նչ է կատարվում»,- գրել է Դուգինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее