▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ շատ ստացված աշխատանք է, որը հասցրել է սիրվել. Ջուլիետա Ստեփանյան

Life.panorama.am-ը գրում է. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում տեղ գտած «Արծվաբույն» ներկայացումը ապրիլի 6–10–ը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կցուցադրվի Ստեփանակերտի, Ղափանի եւ Գորիսի հանդիսատեսին:

Երկու մասից բաղկացած դրամայի հեղինակը Հրաչ Բեգլարյան է,  բեմադրողը` Դավիթ Հարությունյանը։  Գլխավոր դերերում են՝ ՀՀ վաստակավոր դերասանուհի՝ Ջուլիետա Ստեփանյանը,  Մարիամ Դավթյանը,  Ծովինար Մարտիրոսյանը, Անդրանիկ Զաքարյանը։

Կայքը Արցախյան պատերազմին նվիրված ներկայացման մասին խոսել է դերասանուհի Ջուլետա Ստեփանյանի հետ, ով մարմնավորում է սգավոր մորը:

«Սա շատ կարեւոր ներկայացում է, որը պետք է դիտեն բոլորը՝ անկախ տարիքից, որովհետեւ այն շատ պիտանի գործ է: Ներկայացումը պատմում է 90-ականներին Արցախյան հերոսամարտի մասին, գործոողությունները տեղի են ունենում 1992թ-ից մինչեւ մեր օրեր: Ներկայացման մեջ անդրադաձ կա նաեւ այսօր սահմանները անսասան պահող մեր քաջ զինվորներին: Շատ ազդեցիկ կերպով ցուցադրվում է նաեւ սգավոր մոր ապրումները, ով կորցրել է ամուսնուն, տղան էլ պատերազմի ընթացքում անհետ կորել է, իսկ բախման հետեւանքով էլ տանկը ճեղքել է իր տունն ու իր քանդված տան համար պատ է դարձել: Այս 86 տարեկան կինը, մոռանալով իր տարիքը, հոգ է տանում զինվորների մասին: Նա եւ բարկանում է նրանց վրա, եւ սիրում է ու մոր նման նվիրվում: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ այս տատիկին՝ իր դժբախտությամբ, իր ապրելակերպով ու ցավով, ես եմ մարմնավորում»,- պատմեց Ջ. Ստեփանյանը:

«Կարծում եմ՝ շատ ստացված աշխատանք է, որը հասցրել է սիրվել: Երեւանում այս ներկայացումը խաղացել ենք երեք անգամ եւ հատկանշական է, որ հանդիսատեսի շարքում մարդիկ գրեթե չեն փոխվել՝ շատերը երեք անգամ են եկել են դիտելու: Իսկապես, ստացված գործ է, որը պետք է դիտեն բոլորը, ինքս շատ անաչառ կերպով եմ դատում՝ թողնելով մի կողմ փաստը, որ ինքս էլ մասնակցություն ունեմ այս աշխատանքում»,- ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստուհին:

Ջուլիետա Ստեփանյանն այսօր փոքր-ինչ մտավախություն ունի արցախցիների առջեւ այս ներկայացմամբ հանդես գալու համար.

«Որքան ցանկալի, կրկնակի պատասխանատու է հատկապես արցախցիների առջեւ ներկայանալը, ովքեր ամեն օր են լսում կրակոցները: Հիմա մի փոքր մտավախություն ունեմ, մտածում եմ, թե խստապահանջ արցախցիները ինչպե՞ս կընդունեն  այս աշխատանքը: Ամեն դեպքում՝ մեծ հույս ունեմ, որ նրանց էլ կգոհացնենք, քանի որ կրկնվեմ՝ «Արծվաբույնն» իսկապես շատ ազդեցիկ աշխատանք է»,- հավելեց դերասանուհին:

Վերջին տարիներին Արցախյան պատերազմի մասին ֆիլմերը, նախագծերը, ներկայացումները, երգերն անհամեմատ ավելացել են, այս առումով Ջուլետա Ստեփանյանը հստակ համոզմունք ունի.

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее