Life.panorama.am-ը գրում է. Դերասան Դավիթ Աղաջանյանը Life.panorama.am-ին պատմել է նորաստեղծ բիզնեսի մասին, ինչպես նաեւ տրամադրել իր անվանական բրենդի նոր հավաքածուի լուսանկարները, որոնց մոդելները հենց ինքն ու սիրելին են:
«Բիզնես հիմնելու մտքեր վաղուց ունեի, որոնք սկսեցի իրականություն դարձնել քայլ առ քայլ: Իհարկե, ինչպես յուրաքանչյու գործ հիմնելը, այնպես էլ այս պարագայում դժվարություններ կային ու կլինեն, սակայն, եթե կա նպատակ ու տրամադրվածություն, ապա հնարավոր է հասնել անհնարինին: Անկեղծ ասած՝ իսկզբանե մտքեր ունեի ստեղծել մի բան, որի նմանը չկա մեր երկրում, ու կարծում եմ, ինձ մոտ դա հաջողվեց:»,- նշեց Դավիթն ու շեշտեց՝ ամեն ինչ արվում է բարձրորակ զարդեր ստեղծելու համար.
«Մեզ մոտ միայն կաշվե, արծաթյա եւ բնական քարերից զարդեր են, մեծամասամբ թեւնոցներ: Ասեմ, որ հենց սկզբից որոշում կայացրեցի, որ մեզ մոտ լինելու են բացառապես լավ որակի զարդեր: Ինքս ամեն հարցում եմ բծախնդիր, իսկ բրենդի ստեղծման գործում այդ հատկանիշս ասես կրկնապատկված լինի: Նշեմ նաեւ, որ օգտագործվող քարերի մեծ մասը ներմուծում եմ դրսից, կաշիները միայն բնական են: Անգամ մատուցման ձեւի հարցում ենք որակի վրա շեշտը դնում՝ գեղեցիկ ու որակյալ տուփ եւ այլն»,- հավելեց արդեն նաեւ բիզնեսմեն դերասանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում